Թող կողմնորոշվի պարոն Շահրամանյանը՝ վերջը ստորագրե՞լ է, թե՞ չի ստորագրել, եթե չի ստորագրել, ինչո՞ւ է ՀՀ-ում․ Քոչարյան
Թող կողմնորոշվի պարոն Շահրամանյանը՝ վերջը ստորագրե՞լ է, թե՞ չի ստորագրել, իսկ եթե չի ստորագրել, ապա ինչու՞ է գտնվում Հայաստանում:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով վերջերս ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց արցախահայերի բողոքի ակցիաների ժամանակ ԼՂ Սամվել Շահրամանյանի հայտարարությունների մասին:
«Արցախի իշխանությունները պետք է պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում են արցախահայերը ՀՀ տեղափոխվելուց հետո։ Այդ իշխանությունները մի օր ասում են՝ ստորագրել ենք, մի օր ասում են՝ չենք ստորագրել, մի օր ասում են՝ այս պաշտոնյաները պետք է պաշտոնյա մնան, մի օր՝ չմնան, մի օր էլ ասում են պետք է գլուխ ջարդենք։
Ես էլ ասում եմ՝ չէ՛ պարոն Շահրամանյան, դուք 22 ձայնով նախագահ եք, եկել է գլուխները փրկելու ժամանակը։
Թող կողմնորոշվի պարոն Շահրամանյանը, վերջը ստորագրել է, թե՞ չի ստորագրել, եթե չի ստորագրել, այդ դեպքում՝ ինչու է գտնվում Հայաստանում, պետք է պաշտոնավարեր Արցախում։
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, նա անհայտ մարդ չէ, երբ 90-ականներին նա ռազմական գործողություններ էր ղեկավարում, ոչ ոք չէր ասում Սամո, ռազմական գործողությունները ինչու՞ այսպես հաջողեցիր։
Հիմա Սամվել Բաբայանը ասում է, որ կան լուծումներ և դրանք առաջարկում էր ԱԺ-ին՝ մինչև Արցախի Հանրապետությունը լուծարելը և Արայիկ Հարությունյանի հրաժարականը իրականություն դարձնելը, բայց դրանք այդպես էլ չընդունվեցին»,-հայտարարեց նա:
Կարծիքներ