Պետք է ավելացնենք ներդրումները պաշտպանության ոլորտում, որպեսզի պատրաստ լինենք բարձր ինտենսիվության պատերազմի. Մակրոն

Պետք է ավելացնենք ներդրումները պաշտպանության ոլորտում, որպեսզի պատրաստ լինենք բարձր ինտենսիվության պատերազմի. Մակրոն

Եվրոպան պետք է մեծացնի պաշտպանական ներդրումները, որպեսզի պատրաստ լինի հնարավոր բարձր ինտենսիվությամբ զինված հակամարտությանը։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում կայացած հանրահավաքում իր նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ։ 


«Մենք պետք է ավելացնենք ներդրումները պաշտպանության ոլորտում, որպեսզի պատրաստ լինենք բարձր ինտենսիվության պատերազմի, որը կարող է գալ մեր մայրցամաք», - ասել է Մակրոնը։


Նա հայտարարել է, որ Ֆրանսիայի զինված ուժերը «միակ լիարժեք բանակն է եվրոպական մայրցամաքում» և մատնանշել է ամբողջ Եվրոպայի պաշտպանունակության ուժեղացման անհրաժեշտությունը։ Երկրի ղեկավարը հավելել է, որ այս տարվա ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում իր վերընտրվելու դեպքում ռազմական շտաբների պետերին կհանձնարարի «վերագնահատել զինված ուժերի բոլոր կարիքները» Ուկրաինայի ներկայիս հակամարտության լույսի ներքո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում