Էրդողանի գլխավորությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի

Էրդողանի գլխավորությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի

Հունիսի 8-ին Թուրքիայի վերընտրված նախագահի ղեկավարությամբ տեղի է ունենալու ազգային անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցելու են նորակազմ կառավարության մի շարք անդամներ։

Այս մասին գրում է ermenihaber-ը:

Ըստ թուրքական մամուլի՝ սպասվում է, որ նիստի ժամանակ քննարկվելու են Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քուրդ զինյալների դեմ Սիրիայի հյուսիսում ու Իրաքում իրականացվող ռազմական օպերացիաները:

Նաև հնարավոր է քննարկվեն տարածաշրջանային և ազգային անվտանգության վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում, Արևելյան միջերկրականում և Կիպրոսում տիրող իրավիճակը:

Հնարավոր է, որ քննարկվեն նաև Թուրքիա-Շվեդիա հարաբերությունները՝ կապված վերջինիս ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում