Փաստացի պատրաստ է ՀԱՊԿ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգը. Շոյգու

Փաստացի պատրաստ է ՀԱՊԿ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգը. Շոյգու

Փաստացի ստեղծվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգը, և յուրաքանչյուր պետության հետ կան համապատասխան երկկողմ պայմանագրեր։

Այս մասին «Россия-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Իրականում ՀՕՊ միասնական համակարգը ստեղծվել է, ստեղծվել է երկկողմ մակարդակով, մենք համաձայնագիր ունենք յուրաքանչյուր պետության հետ՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, բնականաբար Բելառուսի հետ ևս:

Ծրագիրը հագեցած է, աշխատում է, պարբերաբար վարժանքներ ենք անցկացնում, մարտական վիճակում ենք պահում: ՀՕՊ միասնական համակարգը ԱՊՀ-ում առկա է: ՀԱՊԿ-ում էլ, փաստացի, կազմված է, եթե փաստաթղթեր են պահանջվում, մենք կփաստաթղթավորենք: Բայց անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ մենք ունենք երկկողմ համաձայնագիր ՀԱՊԿ-ի հետ։ Եվ այս երկկողմ համաձայնագրի համաձայն՝ համակարգը ստեղծվել է»,- ասել է նա «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ընթացքում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում