Պեկինի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ ձախողվելու է. Յան Ցզեչի
Չինաստանի վրա ճնշում գործադրելու և նրա ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ ձախողվելու է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի երեկոյան Հռոմում ԱՄՆ ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանի հետ հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչին։
Նա նշել է, որ Սինցզյանի, Տիբեթի և Հոնկոնգի հարցերը պատկանում են չինական կողմի կարևորագույն շահերին։ «Դրանք Չինաստանի ներքին գործերն են, որոնք չեն հանդուրժի արտաքին միջամտությունը: Այս պատրվակով ՉԺՀ-ի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ կտապալվի », - մեջբերում է Սինհուա գործակալությունը նրա խոսքերը:
«Երկու կողմերն էլ պետք է դասեր քաղեն պատմությունից, խստորեն հավատարիմ մնան փոխադարձ հարգանքի սկզբունքին և հաստատակամորեն հավատարիմ մնան խաղաղ գոյակցության հիմնական գծին, օգտվեն փոխշահավետ համագործակցության հնարավորությունից», - հավելել է Յանը։
Կարծիքներ