Իրավիճակի դեէսկալացիան կօգնի ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Զախարովա

Իրավիճակի դեէսկալացիան կօգնի ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Զախարովա

Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումների ավելացմամբ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը կոչ է անում վեճերը լուծել խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ ռուս խաղաղապահների հետ միասին: Իրավիճակի դեէսկալացիան կօգնի ապաշրջափակել Լաչինի միջանցքը և բարելավել Լեռնային Ղարաբաղում ապրող խաղաղ բնակիչների կյանքը»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր՝ ժամը 01:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Այս սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում