Արցախի նախագահը Արտակ Միրզոյանին նշանակել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ
Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արտակ Միրզոյանին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը հուլիսի 17-ին հանդիպել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի հետ և ներկայացրել նորանշանակ ղեկավարին: Նա բարձր է գնահատել հանձնաժողովի գործունեությունն՝ ինչպես տնտեսվարողների, այնպես էլ հանրային շահերի պաշտպանության ուղղությամբ և հաջողություններ մաղթել Արտակ Միրզոյանին նոր ոլորտում:
Կատարած բարեխիղճ աշխատանքի համար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտել նաև հանձնաժողովի նախկին ղեկավար Միքայել Վիրաբյանին՝ համոզմունք հայտնելով, որ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնում նա կկարողանա կատարել իր առջև դրված խնդիրները:
Կարծիքներ