Լիտվայի ԱԳ նախարարը վստահեցրել է՝ ԵՄ-ն գործուն քայլեր կձեռնարկի Սյունիքում Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ նախարարին եմ տեղեկացրել նախօրեին Ադրբեջանի կողմից կատարած սահմանային ոտնձգության մասին, ինչին ի պատասխան՝ Լանդսբերգիսը խորը անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և վստահեցրել, որ Եվրամիությունը գործուն քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ից պաշտոնական այցով Լիտվայում է: Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի , մայիսի 12-ին՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ:
Կարծիքներ