Պետք է պատրաստվենք անվտանգության և տարածաշրջանային կայունության. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է պատրաստվի անվտանգության և տարածաշրջանային կայունության:
Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում:
«Մենք պետք է պատրաստվենք անվտանգության, տարածաշրջանային կայունության: Մեր տարածաշրջանում իրադրությունը պետք է փոխվի, բայց դա չի կարող միայն մեզնից կախված լինել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ այն հայտարարությունները, որոնք հնչում են Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից, նպատակ ունեն ոչ թե բորբոքել տարածաշրջանը, այլ կայունացնել տարածաշրջանում առկա իրավիճակը:
Կարծիքներ