Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այժմ գործո՞ւմ է. պարզաբանում է Խանդանյանը
Հայաստանը կատարել է 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ իր կողմից պահանջվող կետերը, մյուս կողմերը՝ ոչ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով հարցին, թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այժմ գործո՞ւմ է, հայկական կողմն այն լեգիտիմ համարո՞ւմ է:
«Այդ փաստաթուղթը գոյություն ունի, այդ փաստաթղթի տակ կան երեք երկրների ղեկավարների ստորագրությունները: Բայց այս երեք տարիների ընթացքում Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ մեր կողմից պահանջվող կետերը, բայց մյուս կողմերըն, ըստ էության, չեն կատարել այդ կետերը։ Եվ դա լավ հարց է, և այդ հարցի շուրջ պետք է մտածել»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը, հղում կատարելով նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, շարունակելո՞ւ է առաջնորդվել ապաշրջափակմամբ՝ պատգամավորն ասաց, որ հայկական կողմի դիրքորոշումը՝ ապաշրջափակման վերաբերյալ, հստակ է:
«Հայաստանը ցանկանում է բացել բոլոր կոմունիկացիաները՝ ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո: Ճանապարհների վերահսկողություն պետք է ունենա ՀՀ-ն»,-ասաց Խանդանյանը:
Կարծիքներ