Կողմերին կոչ ենք անում վերականգնել հրադադարի ռեժիմը. Գերմանիայի ԱԳՆ
Հայաստանի սահմանին Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունների անդրադարձել է նաև Գերմանիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով լիազոր ներկայացուցիչ Մաթիաս Լյութենբերգը։
Ֆեյսբուքի իր էջում նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր էսկալացիան խիստ մտահոգիչ է: Գերմանիան կողմերին կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը և անել հնարավորը՝ մարդկային կյանքերը պաշտպանելու համար»:
Կարծիքներ