Իրանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում իր պատրաստակամությունն է հայտնում. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում իր պատրաստակամությունն է հայտնում. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը:Հաղորդում է Irna-ն: Նա մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային լարվածության առնչությամբ և զսպվածության կոչ է արել երկու կողմերին :Իրանի ԱԳՆ խոսնակը ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Նա միևնույն ժամանակ երկու կողմերին կոչ է արել հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները և հայտարարել, որ Իրանը պատրաստ է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում