Մալիում ռազմական հեղաշրջման կազմակերպիչները ազատել են տապալված նախագահին
Մալիում ռազմական հեղաշրջման հետեւանքով ձերբակալված նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթը ազատ է արձակվել, հայտնում է Jeune Afrique-ը՝ վկայակոչելով նախագահի ընտանիքին:
Նշվում է, որ զինված ուժերը լույս հինգշաբթի գիշերը ազատ են արձակել Բուբաքար Քեյթին: Ավելի ուշ նրան տեղափոխել են Սեբենիկորոյի իր նստավայր, որը պահպանում են ապստամբները:
Հիշեցնենք, որ Մալիում հեղաշրջումը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ, երբ ընդդիմությանն աջակցող զինվորականները մայրաքաղաք Բամակոյի մոտ բարձրացրել էին իրենց ստորաբաժանումները, հայտնում է MK-ն:
Կարծիքներ