Չինաստանը վճռական անհամաձայնություն է հայտնել ԵՄ-ի եւ Ճապոնիայի գագաթնաժողովի հայտարարության առնչությամբ

Եվրամիությանն առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչության ներկայացուցիչը, հանդես գալով ԵՄ-ի եւ Ճապոնիայի վիրտուալ գագաթնաժողովի արդյունքների շուրջ, երկրների միջեւ հաշտության եւ վստահության խարխլում Է համարել ԵՄ-ի եւ Ճապոնիայի համատեղ կոմյունիկեի՝ Չինաստանին վերաբերող դրույթները:
Նա չինացի լրագրողներին հայտարարել Է, որ պաշտոնական հայտարարության առանձին դրույթներ «ամբողջովին դուրս են եկել երկկողմ հարաբերությունների նորմալ զարգացման շրջանակներից»: Մասնավորապես, դիվանագետն ուշադրություն Է դարձրել այն բանին, որ ԵՄ-ի եւ Ճապոնիայի հայտարարության մեջ խոսվում Է «Արեւելա-Չինական եւ Հարավ-Չինական ծովերում ստեղծված իրադրության առնչությամբ լուրջ մտահոգության մասին եւ ընդգծվում խաղաղության ու կայունության կարեւորությունը Տայվանի նեղուցում»:
Նրանում ընդգծվում Է պատրաստակամությունն ու գործողությունների համակարգումը տարածաշրջանային խնդիրների հարցում, ներառյալ Հոնկոնգի եւ Սինցզյանի հարցերը, Չինաստանի հետ նրանց հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը: «Տայվանի, Հոնկոնգի եւ այն հարցերը, որոնք կապված են սահմանների հետ, Չինաստանի ներքին գործերն են: Արեւելա-Չինական ծովը եւ Հարավ-Չինական ծովը առնչություն ունեն Չինաստանի սուվերենության եւ ծովային կանոնների ու շահերի հետ: Այդ հարցերը վերաբերում են Չինաստանի հիմնարար շահերին եւ չեն կարող շոշափվել»,-հայտարարել Է չինացի դիվանագետը:
Նա ընդգծել Է. «Չինաստանն իր լուրջ դժգոհությունն ու վճռական անհամաձայնությունն Է հայտնում հայտարարության այդ դրույթների առնչությամբ, որը տարածվել Է Եվրոպայի ու Ճապոնիայի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքների ամփոփմամբ, ինչպես նաեւ ավելի հաստատակամորեն կպաշտպանի իր ազգային սուվերենությունը, անվտանգությունը եւ զարգացման շահերը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ