Առողջապահության նախարարությունն ԱՀԿ-ի հետ քննարկել է AstraZeneca-ի վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությունը
Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ քննարկել է վերջին շրջանում «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ շրջանառվող տարաբնույթ տեղեկատվությունը և ստացել պարզաբանումներ: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մասնավորապես, ԱՀԿ-ն ուսումնասիրում է պատվաստվածների շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները: Կարևոր է նշել, որ համաձայն Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի դիրքորոշման` պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը, և պատվաստանյութը կարող է շարունակել կիրառվել մինչև հետազոտությունների ավարտը:
Կարծիքներ