Աղդամի և Լաչինի ճանապարհներով բեռների զուգահեռ անցում է իրականացվել
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ այսօր՝ ժամը 07:00-ի սահմաններում ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներով;
«Այսօր ժամը 07:00-ի սահմաններում ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը Ադրբեջանի Աղդամ-Խանքենդի (Ակնա - Ստեփանակերտ) և Լաչին-Խանքենդի (Բերձոր - Ստեփանակերտ) ճանապարհներով։
Աղդամ-Ասկարան-Խանքենդի (Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ) ճանապարհը բաց է և գործում է, և այդպես էլ պետք է մնա»,- X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում գրել է Հաջիևը։
Կարծիքներ