Դոլարի փոխարժեքը աննշան նվազել է. եվրոն եւս էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, կազմել է 494.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 584.77 դրամ (նվազել է 0.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 647.00 դրամ (աճել է 1.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.42 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 397.63 դրամ, ոսկի՝ 30,579.43 դրամ, պլատին՝ 14,207.84 դրամ:
Կարծիքներ