Պայթեցվել է «Ձյունիկ սառնարան» ընկերության շենքը

Պայթեցվել է «Ձյունիկ սառնարան» ընկերության շենքը

«ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրականացրեց Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցումը:

Պայթեցում իրականացրած ընկերության գլխավոր ինժեներ Վազգեն Պետրոսյանը հայտնել է, որ իրականացվել է միայն մաքսային պահեստի պայթեցումը, իսկ շենքի մեջտեղի մասում սեփականատիրոջ խնդրանքով հետաձգվել են պայթեցման աշխատանքները, քանի որ այդ հայտվածում առկա է 8 վերելակ:

Գլխավոր ինժեները մանրամասնել է, թե ինչու որոշվեց պայթեցնել շենքը, այլ ոչ ամրակայել: «Անցած տարի տեղի ունեցած հրդեհի ժամանակ 7 օր շենքն այրվել է, բետոնն ընդարձակվել է, հրդեհի մարման համար օգտագործվել է մեծ քնակությամբ ջուր, եւ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հարկերի բետոնն աբողջությամբ քայքայվել է, իսկ ամրակայելն ավելի թանկ հաճույք է, քան քանդել եւ նորից կառուցելը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում