Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինավարժանքներն Աֆղանստանի սահմանի մոտ ավարտվեցին

Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինավարժանքներն Աֆղանստանի սահմանի մոտ ավարտվեցին

Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի 2,5 հազար զինծառայողների մասնակցությամբ համատեղ զինավարժանքները Հարբ Մայդոն զորավարժարանում՝ Աֆղանստանի հետ սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա, ավարտվեցին: Այդ մասին հայտնել Է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:

«Մենք ավարտում ենք Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համատեղ զինավարժանքները: Առաջին անգամ ցուցադրվեց զորքերի միջտեսակային խմբավորման կիրառումը օդուժի, հետախուզական-կրակային համալիրների եւ դեսանտի կենտրոնացած կիրառմամբ՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ստացված փորձի հիման վրա»,- ասել Է նա:

Նա նշել Է, որ զինավարժանքներն անցկացվել են Աֆղանստանի իրադրության սրման եւ Կենտրոնասիական տարածաշրջանի սահմանակից երկրներ արմատական ահաբեկչական խմբերի ներթափանցման սպառնալիքի ֆոնին: «Համոզված եմ, որ ապագա համատեղ գործողությունները թույլ կտան ամրապնդել մարտական ընկերակցությունը, մեր երկրներն անվտանգ դարձնել մարտական ագեսիայից»,- հավելել Է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարաը:

Տաջիկստանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն իր հերթին ասել Է, որ այսպիսի հակաահաբեկչական զինավարժանքներ տեղի ունեցան երեք երկրների ռազմական համագործակցության պատմության մեջ առաջին անգամ: «Վերջին մի քանի տարում նկատվում Է Մերձավոր Արեւելքի երկրներից լարվածության փոխադրում Աֆղանստան: Վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացների վերլուծությունը ցույց Է տալիս, որ մեր տարածաշրջանում իրադությունը կախված կլինի այդ եկրի քաղաքական իրադրության մեջ իրադարձությունների զարգացումից»,- ճշտել Է նա: Ուզբեկստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Շուխրատ Խոլմուհամեդովը նույնպես մտահոգություն Է հայտնել Աֆղանստանի իրադրության առթիվ:

«Իրադրությունը մեզնից պահանջում Է մշտական զգոնությոն եւ մարտական պատրաստության պահապնում»,- ասել Է նա: Ընդամենը երեք երկրների զինավարժանքներին գործի են դրվել 2,5 հազար զինծառայողներ, որոնցից 1,8 հազարը Ռուսաստանից, եւ շուրջ 500 միավոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա: Զինավարժանքներին Ռուսաստանի զորակազմի հիմքը կազմել են 201-րդ ռազմակայանի ստորաբաժանումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում