ԱԺ-ում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը
Ազգային ժողովում շարունակվում է օգոստոսի 2-ից մեկնարկած նիստը:
Պատգամավորները քննարկում են մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
Օգոստոսի 9-ին կայացած նիստի ընթացքում պատգամավորներն ավարտել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:
Այնուհետև խորհրդարանը քննարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում էլ իշխող խմբակցությունն առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:
Նիստն ընդհատվել էր պատգամավորների ելույթների փուլում:
Կարծիքներ