Արմավիրի մարզպետը ոսկե մեդալներ է հանձնել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտներին

Արմավիրի մարզպետը ոսկե մեդալներ է հանձնել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտներին

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր գերազանցության ոսկե մեդալներ է հանձնել Խանջյանի միջնակարգ և Արմավիրի 4-րդ ավագ դպրոցների 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտներ Արևիկ Աղաբաբյանին և Անի Ստեփանյանին:

«Դպրոցում ուսանելու տարիներին ունեցած նշանակալի հաջողության համար շնորհավորել եմ մեդալակիրներին և այդ գործում իրենց կարևոր ներդրումն ունեցած մանկավարժներին ու ծնողներին:

Հանդիպման ընթացքում մեդալակիրների հետ զրուցել եմ նաև նրանց մասնագիտական ուղղվածության և նախնական հաջողությունների շուրջ` ցանկանալով, որ լուրջ ձեռքբերումներ ունենան իրենց ընտրած մասնագիտություններում և հետագա հանրօգուտ աշխատանքով արժանին մատուցեն հայրենիքին»,- գրել է մարզպետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում