Թայվանի ափերի մոտ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ուրբաթ օրը Թայվանի արևելյան ափերի մոտ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է չինական այս կղզու սեյսմոլոգիական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հուալիեն քաղաքից 48 կմ դեպի հարավ, իսկ օջախը՝ 27,9 կմ խորության վրա։ Գետնի թրթռումները զգացվել են Հուալիեն, Տայտունգ և Նանտու շրջաններում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ