Հաստատվել է կորոնավիրուսի 289 նոր դեպք, առողջացել 83 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 289 նոր դեպք, առողջացել 83 քաղաքացի

 Հայաստանում հունվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 հազար 513 դեպք, որից 333 հազար 200-ը`առողջացած, 8010-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3789 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 6134 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք, առողջացել է 83 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 620 հազար 189-ի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում