Ռաիսին Էրդողանի հետ զրույցում կարևորել է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը
![Ռաիսին Էրդողանի հետ զրույցում կարևորել է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը](https://freenews.am/uploads/images/image_750x_61eed089c53fc.jpg)
Թուրքիայի և Իրանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Այդ մասին հայտնում են թուրքական և իրանական լրատվամիջոցները։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ, ինչպես նաև թուրք-իրանական հարաբերություններին առնչվող հարցեր:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ցանկանում է ընդլայնել Իրանի հետ համագործակցության ոլորտները: Ըստ Էրդողանի՝ Իրանը վստահելի էներգակիր գործընկեր է: Էրդողանը նաև հայտնել է, որ առաջիկայում ցանկանում է մեկնել Իրան:
Իր հերթին Իրանի նախագահը, կարևորելով Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը, նշել է, որ տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատման միակ ճանապարհը երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելն է:
Կողմերը նաև խոսել են Իրանի նախագահի՝ վերջերս Ռուսաստան կատարած այցի և դրա արդյունքների մասին:
Կարծիքներ