Սիրվարդ Գևորգյանն ազատվեց պաշտոնից
Դեռևս սեպտեմբերի 26-ին Սիրվարդ Գևորգյանը հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից․ «Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»։
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջինիս պաշտոնից ազատելու որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սիրվարդ Գևորգյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:
Կարծիքներ