Շուռնուխ գյուղի նոր թաղամասի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի առաջին կիսամյակում

Շուռնուխ գյուղի նոր թաղամասի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի առաջին կիսամյակում

Շուռնուխ գյուղի նոր թաղամասի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի առաջին կիսամյակում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Քաղաքաշինական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

«Շինարարությունն ընթանում է, որոշակի խնդիրներ կային, հիմա վերսկսված է ամբողջ թափով։ Հույս ունենք, որ պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թվականի առաջին կիսամյակում թաղմասի կառուցումը կավարտենք ամբողջությամբ»,- ասաց Ղուլարյանը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, որ Սյունիքում 7 ճանապարհների շինարարություն է միրաժամանակ իրականացվում, դրանցից Տաթև-Աղվանի ճանապարհն ամբողջովին պատրաստ ու երթևեկելի է։ «Վեց ճանապարհների վրա աշխատանքներ են ընթանում բավական ակտիվ տեմպով, բայց վարչապետի հանձնարարությամբ հիմա ևս երեք ճանապարհ ենք դիտարկում, առաջիկայում այդ երեք հատվածներում նույնպես կսկսենք շինարարական աշխատանքներ սկսել»,- ասաց Սանոսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում