Ռուսաստանի դեսպանությունը հորդորել է ձեռնպահ մնալ Բոլիվիա այցելելուց
Լա Պազում Ռուսաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորել է կարճ ժամանակով զերծ մնալ Բոլիվիա մեկնելուց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
Լա Պազում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Լեդենևը նշել է, որ հեղաշրջման փորձն իրականացվել է Լա Պազ քաղաքի կենտրոնում, որտեղ գտնվում են երկրի կառավարական շենքերը։ Նրա խոսքով՝ քաղաքում իրավիճակն այժմ հանգիստ է: Ռուսաստանի դեսպանությունը անվտանգության լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտություն չի տեսնում:
Կարծիքներ