Երկու թոփ-ակումբ կպայքարի Բրոզովիչի համար

Միլանի «Ինտերի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը կարող է հեռանալ իտալական գրանդից։ Այդ մասին հայտնում է Armsport.am-ը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, Բրոզովիչին իրենց կազմում ցանկանում են տեսնել ֆրանսիական ՊՍԺ-ն և Լոնդոնի «Տոտենհեմը»։
Միլանյան ակումբը չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին՝ վերջինիս առաջարկելով 4 տարվա նոր պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։ Բրոզովիչն իր հերթին ցանկանում է ստանալ տարեկան 7 միլիոն եվրո։
Կարծիքներ