Reuters. Սուրինամում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք

Reuters. Սուրինամում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք

Մի քանի տասնյակ հակակառավարական ցուցարարներ ուրբաթ օրը ներխուժել են Սուրինամի խորհրդարանի շենք։ Այս մասին հայտնում է Reuters-ը ։

Ըստ աղբյուրի՝ ևս մի քանի հարյուր մարդ Պարամարիբոյի փողոցներում անկարգություններ են կազմակերպել և բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։ Հաղորդվում է խորհրդարանի շենքին հասցված գույքային վնասների և խանութների թալանման մասին։

Անկարգությունները սկսվել են կառավարության ծախսերի կրճատման, այդ թվում՝ սուբսիդիաների վերացման դեմ երթի ժամանակ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։

Սուրինամի կառավարությունը դատապարտել է անկարգությունները և խոստացել պատասխանատվության ենթարկել խորհրդարանի շենքի վրա հարձակմանը մասնակից անձանց։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում