«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված 9 երեխա եւ 6 դայակ կա․ News.am
Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված 9 երեխա եւ 6 դայակ կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
«64 հոգի էր թեստավորվել, դրական եղել է 15-ի մոտ։ Ինը երեխա եւ վեց դայակ։ Բոլորի վիճակը լավ է։ Երեխաները մանկատանն են բուժում ստանում, իսկ դայակներն՝ իրենց տներում»,- ասաց մամլո խոսնակը։
Կարծիքներ