ՄիԳ-31-ը ԱՄՆ-ի հետախույզ ինքնաթիռին ուղեկցել Է Չուկոտյան ծովի ջրատարածքի երկնքում
Ռուսաստանի Դաշնության պետական սահմաններից օտարերկրյա ռազմական ինքնաթիռի շրջադարձումից հետո ռուսաստանյան կործանիչը բարեհաջող վերադարձել Է բազավորման օդակայան: Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների խախտում թույլ չի տրվել, նշվում Է հաղորդագրության մեջ: Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ռուսաստանյան կործանիչի թռիչքը կատարվել Է օդային տարածության օգտագործման միջազգային կանոններին խստիվ համապատասխան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ