Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ժամը 03:00-ի դրությամբ, Արցախի մարդու իրավունքների գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

ժամը 20:00-ի դրությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը 25 էր, որից 2-ը՝ քաղաքացիական անձինք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում