«Կողմերին կոչ ենք անում հրաժարվել գործերի վարման ռազմական մեթոդներից». Կրեմլ
Կրեմլը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ բոլոր կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է tass.ru-ն։ «Այս պահին մենք բոլոր կողմերին՝ առաջին հերթին հակամարտության կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսևորել, հրաժարվել գործերի վարման ռազմական մեթոդներից, ինչպես նաև հրաժարվել ցանկացած քայլից, որը կարող է հրահրել իրավիճակի հետագա անցանկալի սրումը, որն արդեն գտնվում է ռազմական բախման փուլում», - նշել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտության դեպքում հեռախոսազրույց կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ:
Կարծիքներ