Աշխարհում քովիդից մահացությունը մեկ շաբաթում մեկուկես անգամ աճել է
Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել Է 6,5 միլիոնը, ինչը 0,7 տոկոսով ավելի Է, քան նախորդ նույն ժամանակամիջոցում, հետեւում Է ՏԱՍՍ-ի հաշվարկներից: Քովիդով հիվանդացությունը բարձրացել Է մինչեւ ապրիլի սկզբի մակարդակ:
Նաեւ նշվում Է կորոնավիրուսի պատճառով մահացության կտրուկ թռիչք: Վերջին յոթ օրում աշխարհում մահացել Է մեկուկս անգամ ավելի մարդ, քան նախորդ յոթ օրերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Եվրոպայում շարունակվում Է հիվանդացության հերթական վերելքը: Այժմ ամենաբարձր ցուցանիշները Գերմանիայում են, որտեղ օրական արձանագրում են ավելի քան 140 հազար դեպք, ինչը երկրի համար առավելագույնն Է մարտի վերջից ի վեր:
Ըստ որում Ֆրանսիայում, որն անցյալ շաբաթ զբաղեցրել Է առաջին տեղը տարածաշրջանում հիվանդաության գծով, այժմ նշվում Է ոչ մեծ նվազում. քվիդ են արձանագրում 120 հազար բնակիչների մոտ: Մոտավորապես այդ նույն մակարդակում են ցուցանիշները նաեւ Իտալիայում: Լատինական Ամերիկայի երկրներում վարակի տարածման տեմպերը հաջողվել Է կայունացնել: Այսպես, Մեքսիկայում անցյալ շաբաթ, ինչպես եւ նախորդ նույն ժամանակամիջոցում, արձանագրել են օրական շուրջ 30 հազար հիվանդացած, ինչը համապատասխանում Է փետրվարի մակարդակին:
Ամենաբարձր ցուցանիշները տակավին Բրազիլիայում են, որտեղ քովիդ են ախտորոշում մոտավորապես 70 հազար մարդու մոտ: Այդ մակարդակում հիվանդացությունն այնտեղ պահպանվում Է արդեն երեք շաբաթ:
Կոլումբիայում յոթ օրվա ցուցանիշներն աճել են 10 տոկոսով: Այնտեղ օրական հայտնաբերում են շուրջ 3,5 հազար դեպք: Իսկ Չիլիում նշվում Է ցուցանիշների նազում գրեթե 20 տոկոսով: Քովիդի նոր՝ թվով յոթերորդ ալիքի մասին են ասում նաեւ Ասիայի մի շարք երկրների իշխանությունները: Այսպես, Ճապոնիայում վերջին օրերին արդեն արձանագրում են ավելի քան 100 հազար հիվանդացած, ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն Է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում:
Անցյալ շաբավա համեմատությամբ աճը եղել Է գրեթե կրկնապատիկ: Կտրուկ թռիչք Է նշվում նաեւ Հարավային Կորեայում, որտեղ արդեն օրական արձանագրում են ախտահարման 40 հազար դեպք: Ըստ որում Հնդկաստանում աճը դադարել Է. երկրում երկրորդ շաբաթն Է, ինչ քովիդով Է հիվանդանում շուրջ 20 հազար բնակիչ:
Յոթ օրում COVID-19-ի պատճառով մահացել Է 17,6 հազար մարդ, ինչը 6,1 հազարով ավելի Է, քան անցյալ շաբաթ: Աշխարհում մահացությամբ առաջին տեղում Է դեռ ԱՄՆ-ը, որտեղ յոթ օրում արձանագրվել Է շուրջ 1,7 հազար մահացու դեպք (նախորդ շաբաթվա համեմատությամբ աճը՝ 10 տոկոս):
Մահացությունը մոտավորապես այդ նույն մակարդակում Է նաեւ Բրազիլիայում: Սակայն այն 30 – 50 տոկոսով աճել Է Եվրոպայի երկրներում, որտեղ նշվում են նոր բռնկումներ: Այսպես, Իսպանիայում, Իտալիայում եւ Գերմանիայում օրական մահանում Է արդեն մոտավորապես 110 – 120 մարդ, ըստ որում ամռան սկզբին մահվան դեպքերը չորս անգամ պակաս Էին:
Կարծիքներ