Իջևանի ոստիկանները ապօրինի փայտանյութ են հայտնաբերել
Մարտի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները Գետահովիտ բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել, ապա բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 30-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատարը։ Այն բեռնված էր շուրջ 3 խմ կաղնու փայտանյութով։
Վարորդը հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը իրենն է, ծառերն ապօրինի հատել է ինքը:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է քննություն։
Կարծիքներ