Թրամփի դուստրն ու փեսան եկամուտների զգալի մասից զրկվել են
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան եւ նրա ամուսին Ջարեդ Քուշները 2020 թվականին զրկվել են եկամուտների զգալի մասից, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով փաստաթղթերը:
Ընտանեկան զույգը հայտնել է 2020 թվականի եւ 2021 թվականի առաջին 20 օրերի ընդհանուր եկամտի գումարը՝ շուրջ 120 մլն դոլար: Չնայած սա ահռելի գումար է, նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ ունի ավելի քան 20 տոկոսով կորուստ. անցած նույն ժամանակահատվածում Թրամփն ու Քուշները վաստակել էին 156 մլն դոլար:
Նշվում է, որ զույգը, չնայած եւ շարունակում է չափազանց հարուստ մնալ, ֆինանսապես սաստիկ տուժել է Իվանկայի հոր աշխատակազմում աշխատելու պատճառով: Ինչպես հայտնի է դարձել անցյալ տարեվերջին, նախկին նախագահի դուստրը պետության ղեկավարի պաշտոնից հոր հեռանալուց հետո մտածում է սեփական քաղաքական կարիերայի մասին:
Կարծիքներ