Սահմանադրական դատարանի հարցի լուծումը մեր ներքին խնդիրն է. Ռոբերտ Ղևոնդյան

Սահմանադրական դատարանի հարցի լուծումը մեր ներքին խնդիրն է. Ռոբերտ Ղևոնդյան

ԱԺ-ում քիչ անց մեկնարկող գործընթացը պետականաշինության ու ժողովրդավարության քննություն է բոլոր քաղաքական ուժերի համար։ Այն ցույց կտա, թե ժողովրդի քվեն ստացած ամեն մի պատգամավոր ինչպես է իրացնում իր պատասխանատվությունը այդ նույն ժողովրդի առաջ։

Սահմանադրական դատարանի հարցի լուծումը մեր ներքին խնդիրն է, որը չպետք է կապվի Վենետիկի, Մոսկվայի, Բրյուսելի կամ Վաշինգտոնի հետ։ Հայաստանի Հանրապետությունն է մեր բարձրագույն արժեքը և Հայաստանի Հանրապետության ընտրված ու լեգիտիմ իշխանություններից է հայ մարդը պահանջում իրացնել իր իրավունքները։

Կոչ եմ անում ոչ միայն "Իմ քայլը" դաշինքին և անկախ պատգամավորներին, այլև "Բարգավաճ Հայաստան" և "Լուսավոր Հայաստան" խմբակցություններին՝ կողմ քվեարկել ՍԴ-ն ազատագրելու և ժողորվրդավարացնելու նախագծին։ Միայն այդ դեպքում այս քաղաքական ուժերը կարող են հետագայում ևս հավակնել հայ ժողովրդի վստահությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում