Գերմանիայի ԱԳ նախարարը բացառել է ռուսական գազի մատակարարումների էմբարգո սահմանելը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Tagesschau հեռուստաալիքի եթերում դեմ է արտահայտվել Ռուսաստանից գազի ներկրման արգելքին։
Նրա խոսքով, եթե ամբողջական էմբարգոյի ներդրումը ի զորու լիներ դադարեցնել ուկրաինական ճգնաժամը, «ապա մենք դա կանեինք անմիջապես»: Սակայն ստեղծված իրավիճակում նման որոշումը միայն կբարձրացնի հակամարտության գինը, հավելել է նախարարը։
Միևնույն ժամանակ, Բերբոկն ընդգծել է, որ Ռուսաստանից ածխաջրածինների ամբողջական մերժում կնախապատրաստվի։ Այս թեման Բրյուսելում կքննարկվի մոտ օրերս։
Կարծիքներ