Եվրոպան ցանկանում է ստանձնել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը. Ռյուտե

Փարիզում եվրոպացի առաջնորդների, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումը մեկնաբանել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:
Մարկ Ռյուտեն X-ի միկրոբլոգում գրել է, որ Եվրոպան ցանկանում է ստանձնել և առաջնորդել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը: «Փարիզում տպավորություն ստացա, որ նրանք պատրաստ են ավելին ներդնել մեր անվտանգության համար»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ հայտարարել է, որ այժմ վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ապագան, այլև ամբողջ Եվրոպայի գոյությունը»։ «Պետք է գիտակցենք՝ թևակոխում ենք նոր դարաշրջան, և դադարենք կառչել անցյալից: Ժամանակն է, որ պատասխանատվություն ստանձնենք մեր անվտանգության համար»,- նշել է Քիր Սթարմերը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գրել է՝ փարիզյան հանդիպման մասնակիցները հաստատել են, որ Ուկրաինան արժանի է խաղաղության՝ ուժի միջոցով։ «Եվրոպան ամբողջությամբ ստանձնում է Ուկրաինային ռազմական աջակցության մի մասը: Միաժամանակ անհրաժեշտ է ուժեղացնել Եվրոպայի պաշտպանությունը»,- գրել է նա Իքսի էջում։
Հատկանշական է, որ գագաթնաժողովի մասնակիցները սահմանափակվել են միայն առանձին հայտարարություններով, համատեղ կոմյունիկե չի ընդունվել:
Կարծիքներ