«Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելուն․ Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպի հարցով Էթիկայի հանձնաժողով ստեղծելուն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ խմբակցությունը տևական ժամանակ աշխատում է ԱԺ-ում մշտական Էթիկայի հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ, որտեղ կքննարկվեն պատգամավորի էթիկային վերաբերող ամենատարբեր հարցեր։
«Հույս ունենք, որ ընդդիմությունը մեզ հետ կհամագործակցի, քանի որ ընդդիմության ձայներն են մեզ նաև պետք լինելու»,- ասել է նա։
Կարծիքներ