Բայդենն ու Միցոտակիսը քննարկել են իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը կայացած բանակցություններում քննարկել են երկկողմ համագործակցությունը պաշտպանության, առևտրի, ներդրումների, ինչպես նաև Ուկրաինայի և Արևելյան Միջերկրական ծովում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է հանդիպման արդյունքներով Սպիտակ տան տարածած գրավոր հայտարարության մեջ։
Բայդենը և Միցոտակիսը «վերանայեցին պաշտպանական ամուր և ընդլայնվող գործընկերությունը, ընդհանուր ժողովրդավարական արժեքները և երկկողմ առևտրի և ներդրումների հետագա ընդլայնման հանձնառությունը»:
Նախագահն ու վարչապետը նաև «քննարկեցին Արևելյան Միջերկրական ծովի զարգացումները և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ընդհանուր ջանքերը, ներառյալ էներգետիկ անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը և ժողովրդավարության սպառնալիքները»:
Կարծիքներ