Լոնդոնը կշարունակի ճնշում գործադրել ԵՄ-ի վրա Հյուսիսային Իռլանդիայի արձանագրությունը բարեփոխելու համար

Մեծ Բրիտանիան կշարունակի ԵՄ-ին մղել բարեփոխելու Հյուսիսային Իռլանդիայի արձանագրությունը, որը Մեծ Բրիտանիայի Brexit-ի գործարքի մաս է կազմում: Այս մասին կիրակի երեկոյան Belfast Telegraph թերթի կայքում հրապարակված հեղինակային հոդվածում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով երկուշաբթի կայցելի Հյուսիսային Իռլանդիա։
Վարչապետի խոսքով՝ Լոնդոնը դեռ «բաց է անկեղծ երկխոսության համար» Բրյուսելի հետ, թեև ԵՄ-ն հետևողականորեն հայտարարել է, որ հնարավոր չէ որևէ փոփոխություն կատարել փաստաթղթի տեքստում։
«Հուսով եմ, որ ԵՄ դիրքորոշումը կփոխվի: Եթե դա տեղի չունենա, գործելու անհրաժեշտություն կլինի: Կառավարությունը պարտավոր է ապահովել սպառողների, երկրի քաղաքացիների և հյուսիսիռլանդական բիզնեսի շահերի պաշտպանությունը: Առաջիկա օրերին խորհրդարանում կներկայացնենք իրավիճակի առավել մանրամասն գնահատականը և նախատեսվող քայլերը»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ արձանագրությունն իր ներկայիս տեսքով խոչընդոտներ է ստեղծում հյուսիսային տնտեսության վերականգնման համար։
Կարծիքներ