Իսպանիայում ձերբակալել են օդանավակայանի 14 աշխատողների՝ ճամպրուկներից 2 միլիոն եվրոյի գողությունների համար

Իսպանիայում ձերբակալել են օդանավակայանի 14 աշխատողների՝ ճամպրուկներից 2 միլիոն եվրոյի գողությունների համար

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է Կանարյան կղզիների «Տեներիֆե-Հարավային» միջազգային օդանավակայանի 14 աշխատողների՝ ուղևորների ճամպրուկներից գողությունների կասկածանքով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այդ մասին ասված է իրավապահ մարմինների մամուլի տեղեկագրում։

Ըստ տարածված տեղեկատվության՝ օդանավակայանի ևս 20 աշխատակիցների նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Ենթադրվում է, որ միայն հայտնաբերված գողացված իրերի արժեքը կազմում է գրեթե 2 միլիոն եվրո։

Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ իրավապահները նկատել են ճամպրուկներից գողությունների հարցով ճանապարհորդների գանգատների թվի աճ: Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները խուզարկություններ են կատարել ինչպես օդանավակայանի աշխատողների պահախցիկներում, այնպես էլ նրանց ավտոմեքենաներում և տներում։ Ի թիվս այլ բաների, իրավապահներն առգրավել են մի քանի տասնյակ թանկարժեք ժամացույցներ, 120 ոսկերչական զարդեր, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային սարքեր և կանխիկ գումար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում