Սևանից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 173 խեցգետնաորսիչ և 19 հատ ձկնորսական ցանց

Սևանից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 173 խեցգետնաորսիչ և 19 հատ ձկնորսական ցանց

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում Սևան բնակավայրին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 173 հատ խեցգետնաորսիչ և 19 հատ ձկնորսական ցանց:

Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Խեցգետինները բաց են թողնվել լիճ:

Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում