ՌԴ-ում ձնահոսք է տեղի ունեցել․ կան անհետ կորածներ և զոհ

ՌԴ-ում ձնահոսք է տեղի ունեցել․ կան անհետ կորածներ և զոհ

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ հունվարի 19-ի կեսօրին Կարաչաևո-Չերկեսիայի Դոմբայ գյուղում ձնահոսք է տեղի ունեցել:

Արտակարգ պատահարի հետևանքով մահացել է Ալպյան դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Հաջի-Մուրատ Մարշանկուլովը: Նրա մարմինը հանվել է ձյան տակից: Այս մասին հայտարարել է նրա որդին:

Ձնահոսքից հետո Կարաչաևո-Չերկեսիայի Դոմբայ գյուղում որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունում:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով ՝ 4-12 մարդ կարող էր մնացած լինել ձյան տակ:
Ավելի ուշ փրկարարները հայտնել են, որ վեց մարդ կարողացել է դուրս գալ ձյան շերտի տակից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում