Իսրայելում վերսկսվում են զանգվածային բողոքի ցույցերը
Իսրայելի ընդդիմությունը շաբաթ երեկոյան կրկին զանգվածային բողոքի ցույցեր է կազմակերպել ընդդեմ դատական բարեփոխումների, չնայած վարչապետ Բենիամին Նեթանյահուի որոշմանը` հետաձգել նախագիծը առնվազն մինչև ամառ: Ամենամեծ ցույցը, ինչպես նախորդ շաբաթներին, տեղի է ունեցել Թել Ավիվում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ցուցարարները նախ ջահերով մեծ երթ են անցկացրել քաղաքի կենտրոնական բուլվարներով, որտեղ նրանք վանկարկել են հակակառավարական կարգախոսներ, ծածանել Իսրայելի դրոշները և պահանջել ամբողջությամբ հրաժարվել դատաիրավական բարեփոխումների նախագծից։
Հազարավոր ցուցարարներ բղավել են. «Իսրայելը բռնապետություն չէ», «Ժողովրդավարություն կամ ապստամբություն»։ Երթն ավարտվել է քաղաքի արեւելքում գտնվող կառավարական շենքերի համալիրի մոտ, որտեղ, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք։
Կարծիքներ