Գերմանիայի ԱԳՆ նախարարը կոչ է արել ընդլայնել Եվրամիությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է 2022-ի առաջին կիսամյակում Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի՝ Եվրամիություն մտնելու շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին։
«Այժմ մեր խնդիրն է տարվա առաջին կիսամյակում վերջապես սկսել Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի (ԵՄ) անդամակցության վերաբերյալ բանակցությունները: Սա վաղուց ուշացած քայլ է»,-ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Բերբոկը:
Նրա խոսքով՝ «ներկա իրավիճակում դա կենտրոնական խնդիր է»։
Կարծիքներ