ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպմանը Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները: 

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, երկուստեք կարևորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում