Կալանավորվել է Ադրբեջանի ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա
Կալանավորվել է Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ, գնդապետ Ջալալ Քազիմովը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաքվի զինվորական դատարանը քննել է քննչական մարմնի միջնորդությունը՝ ՊՆ-ում ֆինանսական խախտումների կապակցությամբ Քազիմովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։ Քազիմովը մեղադրվում է ավելի քան 1 մլն մանաթի յուրացման մեջ (590 հազար դոլար):
Կարծիքներ