Ադրբեջանական կողմը պատրաստ չի եղել, պատրաստ չէ և պատրաստ չի լինի կառուցողական երկխոսության. Արման Աբովյան
Գիշերն ադրբեջանական կողմը կրկին փորձեց դիվերսոն ներխուժում իրականացնել: Սա ցայտուն օրինակ է, որը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը պատրաստ չի եղել, պատրաստ չէ և պատրաստ չի լինի կառուցողական երկխոսության: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նրա խոսքով, բացի միջազգային արձագանքից շատ կարևոր է նաև ֆիքսել, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն գնալու կառուցողական որոշումների:
«Կրկին անգամ ՀՀ քաղաքացիներին հորդորում եմ ոչ մի դեպքում չտարածել այն ապատեղեկատվությունը, որը պարբերաբար տարածվում է տեղեկատվական ու սոցիալական դաշտում»,-ասաց Աբովյանը:
Կարծիքներ